Ալեքսանդր Արզումանյանը՝ իր դեսպան նշանակվելու մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով հարցին, թե դեսպան նշանակվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, ասել է. «Դուք գրում եք, դուք հերքում եք, հետո ինձնից մեկնաբանություն ուզում: Նման բաների վերջին 20 տարվա ընթացքում շատ եմ հանդիպել, որ տարբեր երկրներում դեսպան եմ նշանակվել: Այնպես որ կապրենք կտեսնենք»: Հարցին, թե նման առաջարկ եղե՞լ է, ասել է, որ իր կյանքի ընթացքում տարբեր առաջարկներ է ստացել:
