ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իրավիճակը եզակի է, քանի որ նախագահ Թրամփին ուղղված նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների եւ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների կարեւոր ղեկավարներ՝ հանրապետական Էդ Ռոյսը եւ Դեւին Նունեզը եւ հանձնաժողովի ղեկավարի տեղակալներ, դեմոկրատ կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը եւ Ադամ Շիֆը: Դոնալդ Թրամփին ուղղված կոչին են միացել նաեւ մի շարք սենատորներ: Նրանցից է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին. «Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Սենատորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության փաստն անցյալում ճանաչել են ԱՄՆ-ի մի շարք հանրապետական առաջնորդներ. «Նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն»: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, Սպիտակ տանը նոր նախագահի առկայությունը նոր հնարավորություններ է բացում. «Մենք ունենք նոր Կոնգրես, նոր վարչակազմ եւ ցանկանում ենք համոզված լինել, որ այս փոփոխվող միջավայրում մեր ձայնը լսվելու է»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն իր կողմից ընդգծեց, որ նախագահ Թրամփին ուղղված նամակը կոչ է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջնորդվել պատմական ճշմարտությամբ. «Ապրիլի 24-ին նախագահ Թրամփը հստակ առիթ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որպես ցեղասպանություն»: Նամակը ստորագրած Կոնգրեսի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ադամ Շիֆը լավատեսորեն է տրամադրված. «Սա մեր լավագույն հնարավորությունն է կոչ անելու այս նախագահին ճիշտ քայլ կատարել եւ ճանաչել Ցեղասպանությունը»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am