ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկելու է քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Արեւմտյան երեք երկրների պատվիրակությունները ներկայացրել են փոքր-ինչ վերամշակված բանաձեւի նախագիծ, որում դատապարվտում է «քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը առաջարկում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օգնել հետաքննելու Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյխունում քիմիական զենքի հետ կապված ենթադրյալ միջադեպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
