Նրանք «չինական արձանիկների նման գլխով են անում». Պուտինը քննադատել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային: Նա մեղադրել է նաև ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին: «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները բոլորը գլխով են անում չինական արձանիկների նման՝ չվերլուծելով ոչինչ, թե ինչ է տեղի ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման հարված է հասցվում ինքնիշխան երկրի»,-ասել է Պուտինը, գրում է հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
