Դոնալդ Թրամփը Սիրիա ներխուժելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին, այնուամենայնիվ ինքը չի ցանկանում ներխուժել Սիրիա: «Մենք չենք պատրաստվում մտնել Սիրիա: Բայց երբ ես տեսնում եմ մարդկանց, որոնք օգտագործում են զարհուրելի քիմիական զենք, եւ տեսնում եմ այդ հիանալի երեխաներին, մեռած, հայրերի ձեռքներին, կամ դուք տեսնում եք, թե ինչպես են երեխաները խեղդվելով մեռնում…Այն, ինչ ես արեցի, պետք է արվեր Օբամայի վարչակազմի կողմից, այն բանից շատ ավելի առաջ, երբ ես դա արեցի»,-ասել է նա:
