Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր արտագնա դատական նիստն անցկացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում: Արտագնա նիստում հետազոտվեցին հենց այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուսը» եւ սպանության ենթադրյալ կատարողների Վազ «2107»-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ արտագնա նիստ անցկացնելը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հնարավոր չի եղել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղից շարժել եւ բերել դատարանի բակ, քանի որ նշված մեքենան զրահապատ է: «Դռների մեջ ավազ է լցված: Երկու քարշակ են բերել, սակայն անիվները տրաքել են»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս անձամբ եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում եւ համոզվել, որ այդ տարածքը հարմար է արտագնա նիստ անցկացնելու համար, բացի դա հարմար է նաեւ ամբաստանյալների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Նշենք, որ նախորդ նիստին դատավորը հայտարարել էր, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես նման ռիսկի չեմ գնա»,- ասել էր նա: Ոստիկանության տասնյակ աշխատակիցների հսկողությամբ հետազոտվեց Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Զննությամբ պարզվեց, որ մեքենայի դռները ժամանակին կնքված են եղել, հետո դրանք բացվել են. այսինքն՝ իրեղեն ապացույցը կնքված եւ պահպանված չէր, ինչպես պահանջվում է օրենքով: Մեքենայի դրսի հատվածում առկա էին տասնյակի հասնող հրազենային ժանգոտած վնասվածքներ: Այս մեքենան երկու տարի պահպանվել է այս տարածքում՝ բաց երկնքի տակ: Իրեղեն ապացույց ճանաչված երկրորդ մեքենան՝ «Վազ 2107»-ը, որով ըստ մեղադրանքի, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ, ընդհանրապես կնքված չի եղել: Ավելին՝ այս մեքենայի ներսն ամբողջությամբ տանկուվրա էր արված: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ մեքենան թալանված է: Մեքենայից «բացակայում էր» նաեւ մագնիտոֆոնը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոստիկանության Էրեբունի բաժնի հերթապահ մասի պետի տեղակալ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեքենան այս վիճակում, ինչո՞ւ կնքված չէ: – Էս մեքենայի կողքերը կնքված էր, տեղերն երեւում է, հիմա չկա, ինչո՞ւ: – Կնիք ա եղել: – Բա հիմա ո՞ւր է: – Դե, էսքան ժամանակ այս մեքենան կանգնած է բաց երկնքի տակ, անձրեւ է եկել, թուղթը գնացել է վրայից: – Բա ինչի՞ մի հատ հարմար տեղ չեք կանգնացրել: – Բոլոր մեքենաներն էլ այս տարածքում են կանգնած: Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց Հարությունյանից՝ ընկած թուղթ չենք տեսնում, որ թղթերը ընկել է՝ վերցնող եղե՞լ է: «Դե, կարող ա չի ընկել, բաց երկնքի տակ կանգնած է եղել»,- ի պատասխան ասաց Էրեբունու բաժնի հերթապահ մասի պետի տեղակալը: «Ձեր պահպանության տակ է եղել, պարտավոր էիք պահպանել»,- նկատեց Սահակյանը: Զննումից հետո՝ դատարանի դահլիճում, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն առաջիկայում միջնորդություն կներկայացնի զննված մեքենաները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ երկու մեքենան էլ պատշաճ պահպանված չէին ու չեն կարող իրեղեն ապացույցի նշանակություն ունենալ: Լուսինե Սահակյանի խոսքով՝ «Լեքսուսի» վրա դեռեւս մնացել էին պատռված թղթի կտորներ, ինչ-որ ժամանակ այդ մեքենայի դռները հնարավոր է՝ փակ են եղել, բայց հետո թղթերը պատռվել, դռները բացվել են, մեքենայի ներսում միջամտություն է եղել: Ինչ վերաբերում է Վազ «2107»-ին, ապա դռներն ընդհանրապես կնքված չէին, դռները բացված էին, «ամեն ինչ քանդռտված էր», մեքենան թալանված էր: Նրա կարծիքով՝ նման իրավիճակում մեղադրողը պիտի որ հրաժարվի զննված երկու մեքենաներին իրեղեն ապացույցի նշանակություն տալուց: Մեղադրող դատախազը, սակայն հայտարարեց, որ պատշաճ քրեաիրավական ընթացակարգով զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված երկու մեքենաները, դրանք «ըստ էության՝ պահպանված էին»,- ասաց նա: Մեղադրողն առաջարկեց՝ եթե պաշտպանական կողմը հայտարարություն ունի, թե մեքենայից ինչ-որ բան է բացակայում, կարող է հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալ: Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ զննված «Լեքսուսի» վրա՝ արտաքինից, առկա էին վնասվածքներ, զննության մասնակիցները դրանք տեսան: Իսկ թե մեքենան կնքված էր կամ կնքված չէր, դա «Լեքսուսի» պարագայում էական չէ: Ի պատասխան մեղադրողի պնդումների, Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Շատ եմ զարմանում մեղադրողի դիրքորոշումից: Եթե զննված իրեղեն ապացույցները պահպանված են, ուրեմն՝ ես էլ իրավաբան չեմ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am