Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածուները Թուրքիայի նկատմամբ բացասական են տրամադրված. Hürriyet
Թուրքական «Hurriyet» պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածուները Թուրքիայի նկատմամբ բացասական են տրամադրված, քանի որ նրանք աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիայի Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին: Մասնավորապես Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Մարին Լե Պենը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասական է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ: Էմմանուել Մակրոնը ԵՄ-ին կոչ էր արել «դռները փակել» Թուրքիայի առջև: Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրված չէ նախագահի թեկնածու Ֆիյոն Ֆրանսուան, ով 2007-2012թթ զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Նա ևս ասել է, որ Թուրքիայի բանակցությունները ԵՄ-ի հետ չեն կարող հաջողությամբ պսակվել: Իսկ Ժան Ժուկ Մելանշոն չափազանց կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ. նա դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ընթացող բանակցություններին:
