Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին փոխնախարարի պաշտոն է տալիս. հայտարարություն կլինի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված եւ ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին armtimes.com-ին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին եւ քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաեւ, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղեւորափոխադրող ընկերությունը: Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաեւ այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար: Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել եւ հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ: Անդրադառնալով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներին նշենք, որ Գրիգորյանը ստացել էր 10 հազար 700 քվե: Նա մարզում 5-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: Սույն ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 510, 2-րդը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդեւան Գրիգորյանն է՝ 14 312 ձայնով, այնուհետեւ նույն կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 ձայնով եւ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 796 ձայնով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am