Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրգործերը սենսացիոն արագությամբ են քննվել

Իրավապահ մարմիններն աննախադեպ օպերատիվ են գտնվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննելիս։ Երեկվա դրությամբ հարուցված 15 քրեական գործերից 4-ի նախաքննությունն ավարտվել է, և դրանք ուղարկվել են դատարան։ Սա Հայաստանի իրավապահ համակարգի պատմության մեջ կարելի է համարել սենսացիոն իրադարձություն, երբ նախաքննությունն ավարտվում է քրեական գործը հարուցելուց մեկ շաբաթ անց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների գործի մի քանի դրվագով նախաքննությունը ՀՔԾ-ում 3 տարի է, դեռ ընթանում է, չնայած՝ պարզվել են և՛ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և՛ կան բավարար տեսանյութեր ու լուսանկարներ՝ ամեն ինչ ապացուցելու համար։ Ինչևէ։ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դատարան ուղարկված քրեական գործը վերաբերել են կրկնակի քվեարկության փորձերին, որոնք տեղի են ունեցել Շիրակի մարզի Ամասիա գյուղի 30/37 ընտրատեղամասում, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 34/67 ընտրատեղամասի, Վայոց Ձորի Չիվա գյուղի 36/25 տեղամասում և Երևանի Նոր Նորք թաղամասի 159 դպրոցում տեղակայված 2/19 ընտրատեղամասում։ «Նախաքննական մարմնի այս արագությունը նաև կասկածների տեղիք է տալիս, և փորձառու իրավաբանները դժվարացան վերհիշել նման որևէ դեպք, երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվի մեկ շաբաթ անց։ Թե որքանով է սա ազդել քրեական գործի քննության վրա, ցույց կտա դատաքննության ընթացքը։ Մինչ այդ կարելի է ենթադրել, որ իրավապահներին «արագ գործելուն» օգնել է փաստը, որ ընտրակեղծարարության համար մեղադրվողներն ընդունել են մեղքը, նույնը կանեն դատարանում, կհայտարարեն արագացված դատաքննություն կիրառելու մասին և այդպես կարժանանան սիմվոլիկ պատժի։ Ճիշտ ու ճիշտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նման, երբ ընտրակեղծարարները տուգանք վճարելով ազատվեցին պատժից», - մեկնաբանել է թերթը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am