Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ: Բացի այդ՝ Մարգարյանն ունի 45 հազար դոլար, 50 հազար եվրո, «Զեթ ընդ Զեթ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է: Բավական տպավորիչ է Մարգարյանի հայտարարագրած անշարժ գույքը. Երեւանում՝ Թումանյան փողոցում, ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ՝ 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ՝ Աճառյան փողոցում՝ 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում՝ 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ: Ի դեպ, 2013թ. Մարգարյանը հայտարարագրել էր ամառանոց Դիլիջանում, որը հետո վաճառել է: Նա վաճառել է նաեւ երկու մեքենա՝ «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց»: Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում: Սա, համաձայնեք, խիստ կասկածելի է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am