Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
ON-TV հեռուստաալիքը հայտնում է,որ Եգիպտոսի խորհրդարանը երեքշաբթի օրը միաձայն կերպով հաստատել է երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու նախագահի որոշումը: Հիշեցնենք,որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կիրակի օրը հայտարարել է, որ երեք ամսով երկրում սահմանվում է արտակարգ դրության ռեժիմ կիրակի օրը Տանտայի և Ալեքսանդրիայի ահաբեկչություններից հետո,որի հետևանքով տասնյակ քրիստոնյաներ զոհվեցին:
