Սիրիայուն ռուս զինծառայողներ են զոհվել
«ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են,որ Սիրիայում գրոհայինների հարձակման արդյունքում 2 ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավոր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ռուսական բանակի պայմանագրային ծառայության զինծառայողները գտնվում էին սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկում որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ: Նրանք գրոհայինների խմբի կողմից ականանետային հարվածի են ենթարկվել:
