Սիրիայում նոր սադրանք են նախապատրաստում՝ քիմիական զենքի կիրառմամբ. Պուտին
« Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ նոր սադրանք են նախապատրաստում: Նման սադրանքներ նախապատրաստվում են Սիրիայի մյուս շրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի հարավային արվարձաններում, որտեղ պատրաստվում են ինչ-որ նյութ նետել և դրա կիրառման մեջ մեղադրել Սիրիայի պաշտոնական իշխանություններին»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իտալացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո: «Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված իրավիճակը հիշեցնում է 2003թ. իրադարձությունները, երբ Միացյալ Նահանգները ներխուժեց Իրաք՝ երկրում իբրև թե քիմիական զենք հայտնաբերելու պատրվակով»,ասել է Պուտինը:
