Զարիֆը կայցելի Մոսկվա
«Ռիանովոստի»-ի հետ զրույցում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա` Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: «Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուրբաթ կուղևորվի Մոսկվա` մասնակցելու նախարարների եռակողմ հանդիպմանը»,- ասել է Բահրամ Քասեմին:
