Ձանձրալի է, աղջիկներ. Պուտինը՝ Ասադին մեղադրողներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին քիմիական զենք կիրառելու մեղադրանքները՝ մեջբերելով Իլֆի և Պետրով «Տասներկու աթոռ» վեպից արտահայտությամբ: ««Ձանձրալի է, աղջիկներ», մենք դա արդեն տեսել ենք»»«Ես ասացի, որ դա ինձ հիշեցնում է 2003 թվականի իրադարձությունը, երբ ԱՄՆ ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցույց էին տալիս, թե քիմիական զենքը հայտնաբերվել է Իրաքում: Դրանից հետո սկսվեց Իրաքում հասկանալի արշավ, իսկ այն ավարտվեց երկրի փլուզմամբ, ահաբեկչական սպառնալիքի աճով և միջազգային ասպարեզում Իսլամական պետության հայտնվելով. ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է Պուտինը, գրում է«Ռիա-նովոստիին»:
