ԶԼՄ. Սիրիայում 2 ռուս զինծառայող է զոհվել
Սիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր է: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում.«Ականանետային կրակի տակ են ընկել, 2 մարդ է զոհվել: Երջանիկ պատահականությամբ նրա ծառայակիցը հրաժարվել է մեկնել և նրա փախարեն մեկ այլ զորամասի զինծառայող է մեկնել»: Ապրիլի 9-ին զոհվել է պայմանագրային Իգոր Զավիդնին: Երկրորդ զոհված զինծառայողի անունը չի նշվում: Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ:
