Ազդել Ասադի վրա, լուծել Սիրիայի հակամարտությունը. G7-ը դիմում է Պուտինին
G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է լուծել սիրիական հակամարտությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի Լուկկա քաղաքում նախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ ընդունված կոմյունիկեն: G7-ի ԱԳ նախարարները հորդորում են ՌԴ-ին՝ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: «Ռուսաստանը պետք Է օգտագործի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու հակամարտությանը՝ սկսած հրադադարի պահպանման եւ հումանիտար կազմակերպությունների ավելի լայն մուտք ապահովելու հարցից»,հայտարարել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
