Վրաստանի նախագահը կարևորել է ռուսաց լեզվի օգտագործումը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է Վրաստանի շահերը պաշտպանելու գործընթացում ռուսաց լեզվի օգտագործման կարեւորության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Մարգվելաշվիլին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է հրապարակորեն ասել այդ մասին: «Ռուսաց լեզվի օգտագործումն անհրաժեշտ է, որպեսզի ճշմարտությունն ասվի մեր քաղաքականության ու կյանքի մասին, դա հատկապես կարեւոր է Վրաստանի վերաբերյալ իրական եւ ճշմարտացի տեղեկատվություն տարածելու գործընթացում: Ռուսաց լեզուն անհրաժեշտ է նաեւ ակտիվորեն օգտագործել ռուսական քարոզչությանը դիմակայելու համար, որն ուռճանցնում է երկրում առկա խնդիրները եւ ակտիվորեն աջակցում վրաց հասակության մի մասի մեջ ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատության հաստատմանը»,- հայտարարել է նա:
