Մինչ Հայաստանում կրքերն են եռում, եռում է իրավիճակը Հայաստանի շուրջ

Հայաստանում շարունակում են եռալ ընտրական կրքերը, որոնք խորհրդարանական ընտրություններից անցում են կատարում քաղաքապետի ընտրությունների: Մինչ հասունանում են հերթական նախընտրական եւ ընտրական ինտրիգները, նոր դիմակայությունները, միջազգային ասպարեզում էլ իրավիճակը թեժանում է, ընդ որում այնպիսի մասշտաբներով, որոնք կամաթե ակամա, ստիպում են հայացք գցել դրանց վրա, քանի որ պարունակում են Հայաստանին առնչվող բավականին շոշափելի հեռանկարներ: Խոսքը, մասնավորաբար, Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քիմիական զենքի կիրառման մասին է, որն Արեւմուտքի կարծիքով՝ Սիրիայի կառավարական ուժերի՝ Ասադի ձեռքի գործն է, եւ որին հետեւեց ԱՄՆ առաջին ուղղակի ռազմական հարվածը Սիրիայի ուժերին: Այսպիսով, սիրիական դիմակայությունն ըստ էության կանգնել է նոր փուլի շեմին: Կանցնի՞ իրավիճակը այդ շեմից, թե՞ ոչ: Այս հարցը հավանաբար զգալիորեն կորոշակիանա վաղը Մոսկվայում սպասվող բանակցություններում, որը կվարեն ՌԴ ժամանող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բոլոր դեպքերում, արդեն իսկ նկատելի են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության նոր ալիքի առաջին դրսեւորումները: Արեւմտյան երկրները, մասնավորապես՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի վրա են դնում Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը, հայտարարելով, որ Մոսկվան չի կատարել այդ զենքի չեզոքացման մասով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները, չի բռնել Ասադի ձեռքը: Խոսվում է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին: Այդ ամենի ճակատագիրը երեւի թե կախված է Թիլերսոն-Լավրով բանակցությունների ընթացքից: Սա ըստ էության հակառակն է այն ամենի, ինչ սպասվում էր ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո: Ինքն իրեն այդ կապակցությամբ շնորհավորող Մոսկվան այսօր արդեն հայհոյում է Թրամփին, իսկ ռուսաստանցի պրոպագանդիստներն արդեն սկսել են այսպես ասած՝ երանությամբ հիշել Օբամայի եւ Քերիի քաղաքականությունը: Ի՞նչ է այս ամենը, ստվերային, կուլիսային ինչ-ինչ զարգացումները քողարկող առերեւույթ լարում, թե՞ այդուհանդերձ մենք գործ ունենք Արեւմուտք-ՌԴ դիմակայության նոր, եւ դատելով Սիրիայում ծավալված ռազմական զարգացումներից՝ վտանգավոր բախման հավանականություն պարունակող լարվածության հետ: Հայաստանն այս կապակցությամբ ունի մտահոգության երկու առարկա, կամ երկու բաժին: Մեկն իհարկե այն է, թե այդ լարումը ինչպիսի արձագանք կունենա ղարաբաղյան խնդրում, ինչպես կազդի այս խնդրում ԱՄՆ ու Ռուսաստանի պահվածքի վրա, եւ արդյո՞ք կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է փորձ անել օգտվել այս հակասությունների սրացումից: Եվ մյուս բաժինն այն է, որ Հայաստանն անկասկած հույս ուներ ԱՄՆ-Ռուսաստան եթե ոչ կարգավորումից, ապա կայունացումից ստանալ նաեւ որոշակի տնտեսական էֆեկտ՝ ՌԴ տնտեսության կայունացման շնորհիվ: Ակնհայտ է, որ այս էֆեկտը մեղմ ասած հայտնվում է կասկածի տակ, համենայնդեպս քանի դեռ խոսք է գնում նոր պատժամիջոցների մասին, որ կարող է կիրառվել ՌԴ դեմ: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կշարունակի լինել տնտեսական ծանր վիճակում, ինչը իր անդրադարձը կունենա Հայաստանի վրա: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am