Սիրիայի իշխանությունները դեռևս քիմիական զենք ունեն.Չավուշօղլու
Gazeta.ru-ն փոխանցում է ,որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները դեռևս քիմիական զենք կիրառելու հնարավորություն ունեն: «Մեր տվյալներով՝ սիրիական ռեժիմը նախկինի պես քիմիական զենք կիրառելու ներուժ ունի: Հարկավոր է, որպեսզի ռեժիմը դադարեցնի քիմիական զենքի կիրառումը, ինչպես նաև ընդդիմության դեմ սպառազինության ավանդական տեսակները», - հայտարարել է նա:
