Ֆրանսիայում զանգվածային ծեծկռտուքից հետո փախստականների ճամբար են այրել. տեսանյութ
Աֆղանստանից և Իրաքից եկած փախստականները, ովքեր բնակվում են Ֆրանսիայի փախստականների համար նախատեսված ճամբարում, զանգվածային ծեծկռտուք են հրահրել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն: Ներգաղթյալների միջև ընդհարումների հետևանքով առնվազն 10 մարդ դանակից հասցված վիրավորում է ստացել։ Էթնիկ խմբերի դիմակայությանը միջամտել են ոստիկանական հատուկ նշանակության ուժերը, որոնք արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել նրանց դեմ։ Այնուհետև ճամբարում խոշոր հրդեհ է սկսվել:
