Ծառուկյանն անակնկալ որոշում է կայացրել. ԲՀԿ-ում դժգոհ են

«Իրատես» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որևէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքից կարելի է երկու բան հասկանալ։ Խորհրդարանական ընտրություններին, փաստորեն, Ծառուկյանը չափազանց լուրջ ծրագիր էր ներկայացրել, իսկ հիմա դրա ժամանակը չունի։ Ոչինչ չենք ասում, սպասում ենք 15 մլրդ դոլարին։ Երկրորդ. Ծառուկյանն ասպարեզը թողնում է «նոր թիմերի, նոր անհատների», չլինի՞ ԲՀԿ առաջնորդը Երևանի ավագանու ընտրությանը չի մասնակցում «Երկիր ծիրանիի», այն է՝ Զարուհի Փոստանջյանի կամ «Ելքի» համար։ Այս ուժերը պետք է արժանին մատուցեն նրան այս մե՜ծ «լավության» համար։ Իրականում Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելու հարցը լուծվել է միայն վերջին պահին, քանի որ, մեր տեղեկություններով, նրա թիմակիցներից շատերը պնդել են, որ պետք է մասնակցել, սակայն կուսակցության ղեկավարը որոշակի ոչինչ չի ասել, հետո բոլորի համար անակնկալ հայտարարել է, թե ընտրությունների չեն գնում։ Սա դժգոհություն է հարուցել` ինչո՞ւ իրենք մայրաքաղաքից անմասն պիտի լինեն, երբ երկրի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է հենց այստեղ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am