Ամուսինների միջև վիճաբանության ժամանակ դանակի հարված ստացած կինը պնդում է, որ իրեն ծանր մարմնական վնասվածք չի պատճառվել ու ինքը բողոք չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016 թվականի հունիսի 22-ին Սարի Թաղ 2-րդ փողոցի 23 տան բնակիչ՝ 31-ամյա Վիգեն Գյուլզադյանի կողմից դանակի հարված ստացած նրա կինը՝ 31-ամյա Աննա Սերոբյանը, պնդում է, որ ամուսինը իրեն ամենևին էլ ծանր մարմնական վնասվածք չի պատճառել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից հետո Աննային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մեկ շաբաթ մնալուց հետո նա դուրս էր գրվել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Աննան ասաց. «Ես սկզբում բողոք չեմ ունեցել, միայն ցուցմունք եմ տվել, որը չի համապատասխանել իրականությանը, ուղղակի վրդովված եմ եղել այդ պահին: Այնուհետև ամուսնուս նկատմամբ կիրառվել է քր.օր-ի 113 հոդվածի 1-ին մասը, գործը կարճվել է, որից հետո մենք մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ տեղեկացանք, որ ամուսնուս նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել և 2017 թ-ի մարտի 8-ին վերադառնալով Հայաստան՝ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կալանավորեցին: Այժմ ինձնից ցուցմունք չեն վերցնում, այն ժամանակ հիվանդանոց տեղափոխվելուն պես, ոստիկանների ներկայությամբ բժիշկը ինձ առաջարկեց դուրս գրվել հիվանդանոցից, որը նույնպես փաստում է այն մասին, որ ինձ պատճառված վնասվածքը ամենևին էլ ծանր չի եղել: Բայց նա ինձ դուրս չգրեց՝ իմանալով, որ Ռուսաստանում ունեմ աշխատող ծնողներ, ովքեր կարող են հոգալ իմ հիվանդանոցային ծախսերը ու մեկ շաբաթ պահեց հիվանդանոցում, պահանջեց վճարել 460.000 դրամ, որը ես մինչև օրս չեմ վճարել: Հիվանդանոցում գրել են այնպիսի վնասվածքներ, որոնք ես իրականում չեմ ստացել: Այժմ գործը դարձրել են քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մաս, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»: Վերջում նա խնդրեց արդարության հաստատում, որ «գույները չխտացնեն». իր ստացած վնասվածքը չվերագրեն ծանր մարմնական ու ամուսնուն ազատ արձակեն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am