PhilipMorris-ը փորձել է արհեստական խոչընդոտներով արգելել հայկական սիգարետների վաճառքը ռուսական շուկայում

2017 թ. մարտի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը, վերջապես, վերջնական վճիռ կայացրեց «Marlboro»-ն ընդդեմ «Ararat»-ի գործով: Դատարանը լիովին մերժեց «PhilipMorris BrandsSarl» ընկերության հայցն ընդդեմ «Грант табак» ԲԲԸ-ի (ՌԴ-ում «Ararat» սիգարետների ներմուծողի): Դա նշանակում է, որ, դատարանի կարծիքով, չկա «Marlboro» սիգարետների դիզայնի հետ «Ararat» սիգարետների դիզայնը շփոթելու աստիճանի նմանություն: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ վաճառակետերը կարող են այսուհետ ևս անարգել վաճառել «Ararat» սիգարետները ՌԴ տարածքում: Սա հայ արտադրողի հերթական հաղթանակն է: Այս մասին գրել է «Իրատես»-ը: Թերթի փոխանցմամբ, «Marlboro»-ի «ռուֆտոպ» տարրի ինքնատիպության և «Marlboro» ապրանքանիշին նմանության պատրանք ստեղծելու «Ararat» սիգարետի արտադրողի մտադրության մասին «PhilipMorris BrandsSarl»-ի պնդումները դատարանը համարել է անհիմն: «Ararat» սիգարետի տուփերի վրայի պատկերային տարրը իրենից ներկայացնում է հայ ժողովրդի սրբազան լեռան ոճավոր պատկերը և միասնական իմաստային կառուցվածք է կազմում «Ararat» բառային տարրի հետ: «Դատարանը նշել է նաև, որ 23.02.2013 թ. «Շրջակա ծխախոտի ծխի ազդեցությունից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պաշտպանության մասին» դաշնային օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, գնորդը սիգարետ գնելիս չի կարող տեսնել սիգարետի փաթեթը և, հետևաբար, սիգարետների տուփի վրայի պատկերը: Նա սիգարետը պետք է ընտրի բացառապես ըստ խանութի ներկայացրած ցուցակում նշված անվանման: «GrandTobacco» ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծում է, որ «PhilipMorris BrandsSarl»-ը փորձել է արհեստական խոչընդոտներ հարուցել՝ նպատակ ունենալով արգելել հայկական սիգարետների շրջանառությունը ռուսական շուկայում: Հակոբյանի խոսքերով ասած՝ դրա պատճառն այն է, որ, ինչպես դատարանում նշեց «PhilipMorris BrandsSarl»-ի ներկայացուցիչը, որքան շատ են վաճառվում «Ararat»-ի սիգարետները, այնքան քիչ են վաճառվում «Marlboro»-ինը: «PhilipMorris BrandsSarl»-ը ձգտում էր դա ներկայացնել որպես վնաս իր ընկերության համար: Այսպիսով, այս դատավճիռը մեկ անգամ ևս ապացուցեց, որ արտադրողն իրավունք ունի բարեխիղճ մրցակցության պայմաններում իր տեղն ունենալու ռուսական շուկայում», - հավելել է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am