Պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն հայտնվել է ոստիկանությունում. նոր միջադեպ Գորիսում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Araratnews.am կայքի փոխանցմամբ`դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը՝ եւ դրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին: ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում: Armtimes.com-ին հայտնի  դարձավ, որ այսօր Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում եւ պնդել, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Մեր տեղեկություններով՝ միջադեպ իրականում եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում: Հիշեցնենք, որ հայտնի Սդղի գյոլի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին: Այս անգամ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում սատարել է Աշոտ Արսենյանին եւ փորձել է անել ամեն բան, որ Գորիս քաղաքում Աշոտ Արսենյանը բացարձակ հաղթանակ տոնի, բայց քվեարկության արդյունքներով մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշ Առուշանյանը միասին ավելի շատ ձայն են ստացել, ինչը դուր չի եկել Սուրիկ Խաչատրյանի թիմին: Սա էլ եղել է միջադեպի շարժառիթը, իսկ թե ինչպես է ծագել բուն միջադեպը մեզ առայժմ հնարավոր չեղավ այլ մանրամասներ պարզել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am