Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը

«Փաստի» հավաստի տեղեկություններով` երեք օր առաջ Թումանյան–40 հասցեում գտնվող «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանդիպման «քավորը» «Տաշիրի» Կարենն է եղել: Բոլորին հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանն ամեն ինչ անում էր, որպեսզի իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախընտրեն իր թեկնածությունը: Ու նաև այդ նպատակով էր կենտրոնում դրել իր եղբոր` Հակոբ Բեգլարյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում: Հակոբը հավաքեց 26001 ձայն: Սա բավականին մեծ թիվ է, սակայն Գագիկ Բեգլարյանի հակառակորդ Տարոն Մարգարյանն իր աներձագի` Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ–ի համար հավաքեց ավելին` 27.107 ձայն: Ի վերջո, իշխող կուսակցությունն այսօր քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին: Ինչևէ, խոսենք «Ai Leoni» ռեստորանի խորհրդավոր ընթրիքից: Վարչապետ Կարեն Կարապետյանը, գաղտնիք չէ, իր կառավարության կազմում չի ուզում ընդգրկել Գագիկ Բեգլարյանին: Ու ոչ միայն չի ուզում, այլև, ըստ որոշ լուրերի, նրա մասին չի էլ ցանկանում լսել: Այս դեպքում ինչո՞ւ են հանդիպել նրանք և ինչի՞ շուրջ են զրուցել երեքով: Ամենայն հավանականությամբ, «Տաշիրի» Կարեն Կարապետյանը վարչապետին փորձել է համոզել, որ նա «փեշի քարը թափի» և Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության կազմում: Մինչ այսօր վարչապետն անդրդվելի էր: Սակայն, մեր կարծիքով անուղղակի ճնշումները կշարունակվեն: Խնդիրը միայն Գագիկ Բեգլարյանը չէ, շատ ՀՀԿ–ականներ զգալի քանակի ձայներ են բերել կուսակցությանը և այժմ փորձելու են որպես փոխհատուցում պաշտոն ստանալ: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am