ԴԱԻՇ-ը`Իսրայելը հրթիռակոծելու մասին
AFP գործակալությունը հաղորդում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը պնդում է, որ Սինայի թերակղզուց՝ Եգիպտոսի կողմից, հրթիռակոծել է Իսրայելի հարավը: Իսրայելի բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սինայի թերակղզուց հրթիռ է արձակվել, որը պայթել է Իսրայելի Էշկոլ շրջանում՝ Գազայի հետ սահմանի մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
