Ֆրանսիայում նախընտրական արշավի երկշաբաթյա պաշտոնական փուլն է սկսվում
BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է,որ Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական արշավը և այսօրվանից նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»: Քարոզչական աֆիշաների վրա, որոնք այսուհետև ամեն օր տեսնելու են ֆրանսիացի ընտրողները, կհայտնվեն նախագահական նստավայրի՝ Ելիսեյան պալատի համար պայքարի բոլոր 11 մասնակիցները: Յուրաքանչյուր թեկնածու ունի հեռուստատեսային և ռադիոեթերի երաշխավորված հավասար ժամանակ:
