Յենս Ստոլտենբերգը Վրաստան կայցելի
Վրաստան-ՆԱՏՕ Հրապարակային դիվանագիտության ֆորումի բացմանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է մայիսի վերջին Թբիլիսի այցելել՝ դաշինքի Խորհրդարանական վեհաժողովին մասնակվելու համար: «Մեզ համար մեծ պատիվ է, որ մայիսի 26-29-ին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը: Այդ միջոցառման շրջանակում ծրագրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- ասել է Կվիրիկաշվիլին: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը Թբիլիսիում կայանալու է մայիսի 26-29-ին: Այսպիսով Վրաստանը կդառնա դաշինքի անդամ չհանդիսացող հինգերորդ երկիրը, որտեղ ԽՎ-ի նիստ կանցկացվի:
