Աղջիկը ազդել է հոր`Թրամփի՝ Սիրիայի վրա հարձակվելու որոշման վրա
The Independent-ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին հայտնում է,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը լրջորեն ազդել է հոր` Սիրիայի վրա հրթիռային հարձակում իրականացնելու որոշման վրա: Իվանկային ցնցել են սիրիական Խան Շեյխ քաղաքում գազային հարձակման զոհերի և տուժածների լուսանկարները: Հենց նախագահի դուստրն է ազդեցություն գործել որոշման վրա, որն ընդունվել է Սպիտակ տան Օվալ կաբինետում, և Նահանգների արձագանքը «սպասվածից ուժեղ է եղել»,նշել է աղբյուրը:
