ԻՊ բարձրաստիճան առաջնորդ է ոչնչացվել
Աֆղանական Սարի Պուլ նահանգի մարզպետ Մոհամադ Զահիր Վահդատը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերն Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդին:
«Սպանվել է ԻՊ բարձրաստիճան առաջնորդներից մեկը` Կարի Շեր Մուհամեդը, որը հայտնի է «Առյուծ» ծածկանվան տակ, ինչպես նաև` նրան ուղեկցող երեք պահակները:Ահաբեկիչները սպանվել են Սայան շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ », - գրել է մարզպետը իր ֆեյսբուքյան էջում:
