G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ժամանող Թրամփի պատվիրակությանը Համբուրգի հյուրանոցը չի ընդունի
Hamburger Abendblatt-ը հայտնում է,որ Գերմանական Համբուրգ քաղաքի Four Seasons հյուրանոցը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությանը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի 2017 թվականի հուլիսի 7-ին և 8-ին՝հրաժարվելով նշել իրենց որոշման պատճառը: Թրամփը կարող է մնալ Բեռլինում` անվտանգության նկատառումներից ելնելով: Հայտնի է, որ այդ մակարդակի հյուրերը կանգ են առնում Adlon հյուրանոցում, որը գտնվում է Բրանդենբուրգյան դարպասների և ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, սակայն հաստատությունը դեռևս որևէ հայց չի ստացել Թրամփին և նրա պատվիրակությունը հյուրընկալելու վերաբերյալ,ասել են կազմակերպիչները: Hamburger Abendblatt-ի տվյալների համաձայն` G20-ի գագաթնաժողովի հյուրերին ընդունելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է մոտ 9 հազար հյուրանոցային համար:
