ԴԱԻՇ-ը կհրթիռակոծի Իսրայելը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը պնդում է, որ Սինայի թերակղզուց՝ Եգիպտոսի կողմից, հրթիռակոծել է Իսրայելի հարավը, հաղորդում է AFP գործակալությունը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սինայի թերակղզուց հրթիռ է արձակվել, որը պայթել է Իսրայելի Էշկոլ շրջանում՝ Գազայի հետ սահմանի մոտ:
