ԱՄՆ-ի կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին վաղ է խոսել.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «ԱՄՆ-ի կողմից հայատարարություն է եղել, սակայն մենք այդ առումով չենք լսել ԱՄՆ նախագահ Թրամփի կամ նրա ներկայացուցիչների հայտարարությունը»,- հայտարարել է Պեսկովը: Պեսկովի խոսքերով` իր գործողություններով ԱՄՆ-ն ցույց է տվել սիրիական հարցով համագործակցելու իր ցանկության բացակայությունը:
