Ադրբեջանում մոտ 150 քաղբանտարկյալ կա
Ադրբեջանում 47 քաղբանտարկյալ կա, այս մասին գրում է contact.az կայքը՝ հղում անելով Ադրբեջանում քաղբանտարկյալների միասնական ցանկ կազմելու հարցով զբաղվող աշխատանքային խմբի հրապարակած նոր ցուցակը: Նոր ցանկում ներառված են 97 հավատացյալների, 11 քաղաքական և հասարակական ակտիվիստների, սոցիալական բողոքների 11 մասնակիցների, Սաիդ Դադաշբեյլիի գործով 10 հավատացյալների, 7 լրագրողների և բլոգերների, 3 ցմահ դատապարտյալների, 3 քաղաքական պատանդների, 2 գրողների և բլոգերի, 2 նախկին պաշտոնյաների, 1 իրավապաշտպանի անուններ:
