Թուրք վերլուծաբան. «Պետությունը հայ համայնքում ազդեցիկ է, իսկ հայկական հիմնադրամները՝ անզոր»

Թուրք հոդվածագիր Ույգար Գյուլթեքինն անդրադարձել է Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրություններին պետության միջամտության հետևանքով հայկական համայնքում առաջացած ճգնաժամին: Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Գյուլթեքինը գրում է, որ հայոց պատրիարքարանն ունի գործող 42 եկեղեցի, հարյուրավոր չգործող խոնարհված եկեղեցիներ և մոտ 20 ծխական համայնք: Պետությունը հայկական համայնքում շատ ազդեցիկ է, քանի որ համայնքին պատկանող հիմնադրամներն անզոր են, իսկ գործող պատրիարք չկա: Նա ընդգծել է, որ Թուրքիայում չկան իրավական կարգավորումներ, որոնց համաձայն կիրականացվեին հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կամ համայնքային հիմնադրամների գործադիր խորհրդի ընտրությունները: Բացի պատրիարքի ընտրություններից մյուս բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են՝ իրավական բացերը ու սողանքները օգտագործելով: Բայց այդ իրավական բացերն օգտագործվել են նաև խնդիրների լուծումները ժամանակավոր հետաձգելու համար: Գյուլթեքինը հիշեցրել է, որ հայոց պատրիարքությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունի: «Պատրիարտքությունը վերածվել է մի աթոռի, որի հետ վեջին 15-20 տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիպել, չեն զրուցել, դարձել է մի հաստատություն, որը բանտարկված է եկեղեցու մեջ»: Վերլուծաբանը համեմատել է, թե ինչպես էր անցկացվում պատրիարքի ընտրություններն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում՝ նշելով, որ նախկինում հայոց պատրիարքարանը նման հարցերը պետական մարմինների հետ չէր քննարկում, մինչդեռ հիմա հարցը քննարկվում է նախագահի մակարդակով: Նաև հիշեցրել է, որ հանրապետական շրջանում պատրիարքի 4 ընտրություն է անցկացվել, և 4-ի ժամանակ էլ պետությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով միջամտել է գործընթացին՝ փոխելով կամ ընտրության ամսաթիվը, կամ էլ՝ կանոններն ու ընթացակարգը: «Ամեն անգամ աշխարհիկ պետությունը հիշեցրել է, որ հայ եկեղեցու կանոններն ու ավանդույթներն ավելի լավ գիտի, քան հենց հայ եկեղեցին»: Գյուլթեքինը, անդրադառնալով այժմ հայկական համայնքի առաջ ծառացած խնդիրներին, նշել է, որ կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուծումը հնարավոր է համայնքի ներսում որոշումներ ընդունելու և դրանք առանց խոչընդոտների կյանքի կոչելու ինքնավարությամբ: «Քանի դեռ կյանքի չի կոչվել պետությանը զուտ հսկողության գործառույթ վերապահող սահմանադրական կարգավորումը, ապա կամայական որոշումների պարտադրումը կշարունակվի»: Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն ընտրության արդյունքների հրապարակումից հետո  պատրիարքի փոխանոդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հոգևորականներին և լրատվամիջոցներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որը իրավականորեն անհնար էր համարում պատրիարքի ընտրության անցկացումը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ գրության մեջ նշվում էր, որ պետությունն Աթեշյանին է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ:
Աղբյուր`    Ermenihaber.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am