Գորիսում կրքերը չեն հանդարտվում. պատգամավորության թեկնածուն, ով ՍՊԸ-ի տնօրեն է, կասկածվում է իր դեմ աշխատող քաղաքացուն ու նրա կնոջը ծեծելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Սաթյան փողոցի բնակիչ, 26-ամյա Առուշ Առուշանյանը մի քանի հոգու հետ ապրիլի 7-ին ծեծի է ենթարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի 34-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Շահում Դավթյանին և նրա կնոջը՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ալինա Ջահանգիրյանին։ Գորիսի ոստիկանության աշխատակիցները Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ Շ. Դավթյանին և Ա. Ջահանգիրյանին հրավիրել են ոստիկանության Գորիսի բաժին, սակայն վերջիններս հերքել են ստացված տեղեկությունները, իսկ Ա. Ջահանգիրյանը հայտնել է, որ գիշերը, ժամը 00։05-ից մինչև 00։30-ն ընկած ժամանակահատվածում ինքը ամուսնու հետ գտնվելիս է եղել Գորիսի իրենց տանը, երբ մի անծանոթ տղամարդ թակել է դուռը և հարցրել է ամուսնուն։ Ինքը անծանոթին հայտնել է, որ ամուսինը քնած է, ինչից հտո անծանոթը հայհոյանքներ է տվել ամուսնու հասցեին և ձեռքին եղած փայտով հարվածել իր ձեռքին, ինչի պատճառով էլ ստացել է մարմնական վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինները հրաժարվել են հաղորդում տալուց՝ ասելով, թե՝ դա մեր խնդիրն է, մենք մեր հարցերը կլուծենք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Առուշանյանը եղել է 3 հոգու հետ, ովքեր իր ազգականներն են։ Ա. Առուշանյանն է աշխատում է «Գոռ-Մետալ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու էր և միջադեպը կապվում է այն հանգամանքի հետ, որ Շ. Դավթյանը խորհրդարանական ընտրություններին չի սատարել Ա. Առուշանյանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am