Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Մեծարգո պարո՛ն նախարար, Ձեզ ենք դիմում ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողներով: Հաշվի առնելով, որ դպրոցներում մոտենում են ավարտական վերջին զանգի միջոցառումների ամենամյա արարողություններն ու դրանց հետ կապված նախապատրաստությունները՝ ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել կոնկրետ մեր դպրոցում այդ առիթով իրականացվող մի շարք անարդարությունների վերաբերյալ: Նշված դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա.Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները: Սոցիալական այս բարդ իրավիճակում, երբ առանց այդ էլ ծնողները լուրջ գումարներ են ծախսում իրենց երեխաներին անհրաժեշտ գրականություն, շտեմարաններ գնելու, ինչպես նաև ավարտական միջոցառումներ կազմակերպելու համար, լրացուցիչ գումարներ հատկացնել ինչ-որ անհեթեթ մագիստրոսական գլխարկներ գնելու (որը արժի 3 000 դրա և, որքան էլ զավեշտ թվա, նախատեսված է ուղղակի մի պահ նկարվելու համար), զանգակներ պատվիրելու (2 000 դրամ, որի շուկայական արժեքը 500 դրամ է), տնօրենին անհատական նվեր մատուցելու համար (այդ նպատակով յուրաքանչյուր աշակերտից պահանջվել է 10 000 դրամ) և այլն, համարում ենք, մեղմ ասած, անընդունելի և հակամանկավարժական: Հավելենք նաև, որ այս բոլորը արվում է բացահայտ պարտադրանքով և «դպրոցական ավանդույթ»անվան տակ: Լավ իմանալով Ձեր դիրքորոշումը նմանօրինակ հարցերի վերաբերյալ՝ հույս ենք հայտնում, որ մեր դիմում-բողոքը անպատասխան չի մնա, և Դուք համապատասխան միջոցներ ձեռք կառնեք այս անօրինությունները կանխելու համար, որի համար կանխավ շնորհակալ ենք: Հուսով ենք, որ մենք ստիպված չենք լինի դիմել պայքարի այլ տարբերակների և այլ մարմինների: ՃՇՀԱՀ Մ Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցի մի խումբ ծնողներ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am