Մխիթարյանի պատասխանը Կանդելակիին
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ում պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի գրառմանը:
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Կանդելակիին իրենց աջակցելու համար: Հաղոդավարուհին նշել է, որ իր մայրիկը շատ է սիրում Հենրիխին և ողջ թբիլիսահայությունը աջակցում է նրան: «Շնորհակալություն Ձեր մայրիկին և Վրաստանի իմ բոլոր երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը:
