Armtimes.com կայքը քիչ առաջ հարցազրույց է հրապարկել դերասան Միքայել Պողոսյանի հետ: Վերջինս լրատվամիջոցի հետ զրույցում հերքում է, որ ընդգրկված է ՀՀԿ-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների ցուցակում: «Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, սա թյուրիմացություն է, ես հենց հիմա կզանգեմ, կասեմ կհանեն»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պողոսյանը: Newsbook.am-ը հարցի առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀՀԿ-ի՝ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովից: Նա հերքեց դերասանի հայտարարությունը, թե տեղյակ չի եղել, որ իրեն ցուցակում են ընդգրկել: Շարմազանովը նշեց, որ երեկ ԿԸՀ են ներկայացվել Պողոսյանի տվյալները, որոնք պարունակում են նրա ստորագրությունը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար փաստաթղթեր են ներկայացվել, դա չի եղել բանավոր համաձայնություն»,- ասաց Շարմազանովը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը