Գնացեք ճշտեք. Զուրաբյանը՝ «Ելքի»՝ վերահսկվող ընդդիմություն լինելու մասին

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, ինչու է ՀԱԿ-ը որոշել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին ասաց,որ  ՀԱԿ-ը հույս ուներ, որ 2017 թ. խորհրդարանական  ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, սակայն, չստացվեց։ «Հույս ունեինք, որ Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունը նախագահական ընտրությունները հեռացրել էր մեր Սահմանադրությունից, իսկ նախագահական ընտրությունները, Հայաստանի նորանկախ պատմության մեջ միակ ընտրությունն է եղել, որը հնարավոր էր վերածել լուրջ քաղաքական պայքարի, արմատականացնել պայքարը:Եթե Ազգային Ժողովի ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երեւանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել:Խորհրդարանական ընտրությունների փորձից ելնելով է, որ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,– ասաց նա։ «Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումները: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք շատ կարեւոր քայլ»,-նկատեց նա: Նա նշեց, որ լեգիտիմ է այն ընդդիմությունը, որը խորհրդարան ներկայացված չէ։ Արդյոք «Ելք»–ին վերահսկվող ընդդիմությո՞ւն է համարում Լեւոն  Զուրաբյանը, հստակ պատասխան չտվեց. «Դե, դուք ասացիք, հիմա գնացեք ճշտեք.ճիշտ հասկացաք»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am