Վաղ է խոսել ամերիկյան նոր պատժամիջոցների մասին. Պեսկով
Газета.ру-ն հայտնում է,որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է , որ դեռ վաղ է խոսել ամերիկյան նոր պատժամիջոցների մասին: «Դժվար է խոսել որևէ արձագանքի մասին: Եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հայտարարությունը: Սակայն մենք չենք լսել այդ հարցով նախագահ Թրամփի կամ նրա ներկայացուցիչների հայտարարությունը»,-ասել է Պեսկովը: Նա չի պատասխանել հարցին` հնարավոր է արդյոք Ռուսաստանի պատասխանը նոր պատժամիջոցներին:
