Արտակ Նազարյանի մահվան գործը՝ Եվրադատարանում. ՄԻԵԴ-ը հարցեր է հղել ՀՀ կառավարությանը

Զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործը կքննվի Եվրոպական դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյան մահվան գործը։ Պարզ լեզվով ասած՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով փաստաբան եւ տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ․ հուլիսի վերջին՝ Տավուշի մարզի մարտական դիրքերում։ Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն ընտանիքը, մատնացույց անելով քրեական գործի մի շարք հանգամանքներ, պնդում է, որ կատարվածը եղել է սպանություն։ Տուժող կողմը, սպառելով ներպետական ատյաններում հանցանքը բացահայտելու հնարավորությունը, ՄԻԵԴ էր դիմել 2014թ․ մարտի 3-ին։ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այս գործով երկու դիմումները քննել մեկ վարույթում։ Առաջին դիմումը ներկայացրել էր սպանվածի մայրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հովհաննիսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, երբ ներպետական ատյաններում սպառել էր նախաքննությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունը։ Բողոքը հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 13-րդ հոդվածներին։ Երկրորդ դիմումը ՄԻԵԴ էր ներկայացրել Արտակ Նազարյանի քույրը՝ այդ պահին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ՝ ՀՀ ներպետական ատյաններում սպառելով մահվան իրական հանգամանքները բացահայտելու եւ արդար դատաքննության հասնելու հնարավորությունները։ Բողոքը հղում է անում Կոնվենցիայի 2-րդ հոդվածին։ Փաստական մասի նկարագրությունից հետո ՄԻԵԴ-ը հետեւյալ հարցադրումներն է արել ՀՀ կառավարությանը․ 1․ Արդյո՞ք առկա գործում խախտվել է Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ 2․ Նկատի ունենալով կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանությունը՝ արդյո՞ք առկա գործով հայրենի իշխանությունների վարած հետաքննությունը ոտնահարել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ 3․ Արդյոք դիմողների տրամադրության ներքո եղել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ներպետական ատյաններում արդյունավետ լուծման հնարավորություն, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ ՄԻԵԴ-ը կառավարությունից խնդրել է տրամադրել նաեւ տվյալ գործով՝ քննչական մարմնի կայացրած բոլոր որոշումները՝ մեղադրանք ներկայացնելու մասին, ինչպես նաեւ Հակոբ Մանուկյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի մեղադրանքների փոփոխության մասին որոշումները։ Կառավարությունից ՄԻԵԴ-ը խնդրել է տրամադրել նաեւ թիվ 21127 զորամասի զինծառայողների՝ 2010թ․ հուլիս եւ օգոստոս ամսիներին կարգապահական մեկուսացման մասին փաստաթղթային ապացույցները՝ հրամանների պատճեններ, մեկուսացման գրություններ եւ այլն։ Արտակ Նազարյանի գործը ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված է հետեւյալ հղումով:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am