«Վիրքի թուրքացումը սարերի ետևում չէ». Սևակ Արծրունի

Այսօր՝ ապրիլի 10-ին Ախալցխա կվերադառնա քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 6-ից գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, մասնակցելու Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա էր այցելել Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն: Դեսպանի այցը Ախալցխայում սկսվել էր Սամցե-Ջավախքի համալսարանից եւ այդ առիթով տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ համալսարանում թուրքերեն լեզուն որպես երկրորդ մասնագիտություն ընտրել են տասնյակ ուսանողներ, որ կրթական հաստատությունը  թուրք  գրողների  ստեղծագործություններ է հրատարակում գրեթե ամեն ամիս, որ այնտեղ ուսանում են Ադրբեջանից եկած մի քանի տասնյակ ուսանողներ, որոնց հետ առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի դեսպանը, որ այնտեղ գործում է թուրքական ֆակուլտետ, եւ որ այնտեղ ձեռք է բերվել Ախալցխայում օրեցօր ավելացող ադրբեջանցիների համար ամառային դպրոց կառուցելու շուրջ պայմանավորվածություն: Ախալցխայում թուրք-ադրբեջանական այս ակտիվ գործունեության պատճառը երկու կարեւորագույն շարժառիթ ունի. նախ Ախալքալաքում թուրք-ադրբեջանական տնտեսական եւ ժողովրդագրական ներխուժման փորձի ձախողումը, եւ երկրորդ, այն, որ ներկայումս պաշտոնական Բաքուն փորձում է Արցախի եւ Ջավախքի խնդիրները ներկայացնել մեկ պրիզմայով: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը վերջերս գիրք է հրատարակել, որն արդեն 8 լեզուներով թարգմանվել է եւ որտեղ, որպես պատմաբան հայտարարում է, թե 1828-1830 թվականներին ռուսները Ղարաբաղում եւ Ախալցխայում  վերաբնակեցրել են հայերին, եւ որ այդ գործընթացը տեղի է ունեցել հայերի կողմից կազմակերպված ցեղասպանական գործողությունների միջոցով: Եվ ի՞նչ: Մնում է նայել քարտեզին, հասկանալու համար, որ Կարս-Բաքու երկաթգծից, որը ըստ Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Չավուշօղլուի, կգործի արդեն այս ամառ, եւ Բաթում-Աջարական տարածաշրջանի թուրք-ադրբեջանական տնտեսության ենթարկեցումից հետո, հերթը հիմա հասել է Ախալցխայի տնտեսական, մշակութային եւ քաղաքական թուրքացմանը: Հիմա ասում են թե Ախալցխայի հայ հասարակությունը խիստ վրդովված է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի՝ ապրիլի 6-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ լուսանկարվելու եւ  լուսանկարները քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում տեղադրելու փաստից: Իմ կարծիքով, այդ նկարը նշանակություն չունի: Ով ում հետ ուզենա՝ կարող է նկարվել:  Խնդիրը մեր անգործությունն ու անհետեւողականությունն են: Մի քանի ամիս առաջ վաճառքի հանվեց Հավլաբարում Գամսախուրդիայի կողմից պայթեցված Շամխորեցոց Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու հողամասը: Հայկական եկեղեցին լուռ մնաց, ինչպես նաեւ՝  հայ գործարար աշխարհն ու հասարակական դաշտը: Թբիլիսիի  քաղաքապետարանը հողն առաջարկել էր նաեւ հայ համայնքին, սակայն մեր տեղեկություններով հողամասը վերցրեցին պարսիկ գործարարներ՝ այնտեղ հյուրանոց կառուցելու նպատակով: Մեր տեսակետը մեկն է. այս ամենի համար ո՛չ վրացիները, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ թուրքերը, ո՛չ էլ պարսիկ բիզնեսմեններն են մեղավոր: Մեղավոր ենք մենք: Տարածքային ռազմավարությունը հստակ տեսություն է, որը հաստատում է, թե տարածքը դատարկություն չի ընդունում, դու գնում ես, ուրիշն է քո տեղն զբաղեցնում: Վրաստանը մեր շատերի հայրենիքն է, մեր ազգային մշակույթի կարեւորագույն կենտրոններից մեկը, մեր նորաստեղծ պետության ամենակարեւոր դաշնակիցը, սակայն մենք նրան վերաբերվում ենք հուզականության, ձեւականության, անհետեւողականության, ծուլության եւ բամբասանքի դիրքերից: Այնտեղ ներկայումս որոշվում է ոչ միայն ավելի քան երեք հարյուր հազար մեր հայրենակիցների ճակատագիրը, այլեւ՝ ամբողջ քրիստոնյա Վիրքը թուրքացման վտանգից փրկելու խնդիրը: Սահակաշվիլու եւ Գամսախուրսիայի նման վրացիներ շատ կգտնվեն, սակայն դրանից ավելի կարեւոր հանգամանք է Վրաստանի անվտանգության ներկա խնդիրը, որի հետ անմիջապես կապված են Հայաստանի անվտանգության բոլոր հեռանկարները: Խնդիրներ ունենք, զբաղվենք մեր խնդիրներով: Դրանից հետո ով ում հետ ուզում է՝ թող նկարվի: Ալիեւի միլիարդները Ֆրանսուա Օլանդի նմանին են ծնկի բերել, ի՞նչ ենք սպասում ոմն Զեդգինիձեից: Խնդիրն այսօր ավելի լուրջ է: Թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական ներթափանցումների դիմաց, Վրաստանում հայկական տնտեսա-քաղաքական այլընտրանք կարո՞ղ ենք ձեւավորել, թե՞ այս անգամ դարձյալ կբավարարվենք խեղճ ու կրակ հայտարարություններով: Սևակ Արծրունի

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am