ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցածը
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են կիրակի, Եգիպտոսի Ղպտի եկեղեցու տաճարներում։ «ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են նողկալի և ստոր ահաբեկչական հարձակումները, որոնք կատարվել են եգիպտական Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների երկու ղպտիական տաճարներում կիրակի՝ Ծաղկազարդի առիթով անցկացված պատարագների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել են առնվազն 41 անձիք, ավել քան 100-ը՝ վիրավորվել»,-ասվում է ՄԱԿ ԱԽ հայտարարությունում: ԱԽ անդամները նաև խորին ցավակցություններ են հայտնել զոհերի ընտանիքներին:
