Եգիպտոսում երեք ամսով արտակարգ դրություն է
27 ուխտավորներ, որոնք Տանտա քաղաքի Սբ. Գեւորգի եկեղեցի էին եկել Երուսաղեմ Տիրոջ մուտքի (Ծաղկազարդի կիրակիի) քրիստոնեական տոնին, զոհվել են առաջին պայթյունի ժամանակ: Եվս 16 մարդ զոհվել է Ալեքսանդիրայի Սբ. Մարկոսի տաճարում իրականացված պայթյունից, նրանց թվում՝ մեկ ոստիկան, որը մահապարտ ահաբեկչին խանգարել է մտնել եկեղեցի:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը պետք է ապրիլի վերջին այցելի Եգիպտոս, խստիվ դատապարտել է այդ հարձակումները:
