«Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ». Զոհված զինծառայողի վերջին խոսքը. forrights.am/տեսանյութ/

Դեկտեմբերի 18-ին շարքային զինծառայող Սիդար Ալոյանը երկու անգամ էր թշնամու կրակի տակ հայտնվել: Առաջին անգամ նա մահվանից խուսափել էր առավոտյան, հրաշքով էր փրկվել, հակառակորդի կրակոցներից միայն զինվորական կասկան էր գլխից ընկել: forrights.am-ի փոխանցմամբ՝ 19 ամյա զինվորը զանգահարել էր հորը՝ Իգոր Ալոյանին և արձանագրել. «Պապ ջան, եթե էսօր չմեռա, ուրեմն անմահ եմ»: Բայց ինչ եղավ՝ եղավ այդ օրը. օրվա վերջում թշնամու գնդակը գտավ նրան և Սիդարը զոհվեց: Հրազենային երկու վնասվածք էր ստացել, որոնցից մեկը` մահացու: «Սիդար, նշանակում է հով անող, ծառերի ստվեր գցող: Նա եկավ, բոլորիս վրա գցեց իր ստվերը ու գնաց… իր անվան պես»,- ողբում է Սիդարի տատը` իրեն ազգությամբ քուրդ-եզդի համարող Զինան, ով պահել՝ մեծացրել է իր որդու՝ Իգորի չորս տղաներից առաջնեկին՝ Սիդարին: 66 ամյա Զինան շատ էր սիրում թոռանը և կորստյան ցավն անտանելի է, սակայն զսպում է իրեն և փորձում է արժանապատվորեն ներկայացնել Սիդարին, ինչպես որ կա: «Սիդարը ծառայության գնալիս պարծենում էր: Ասում էր` էնպիսի պատիվ- հարգանքի կարժանանամ, որ անունս կթնդա աշխարհով: Մենք լաց էինք լինում… Հորն ու մորը ասում էր` մի վախեցեք, կտեսնեք, թե ինչպիսի հարգանքով կվերադառնամ: Ինչի՞ եք վախում: Ես ոչնչից չեմ վախենում»: Ըսռ պաշտոնական հաղորդագրության 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը: Սիդարը գյուղի առաջին զոհն է: Արագածոտնի մարզի եզդիաբնակԱլագյազ գյուղի ողջ համայնքը՝ 110 ընտանիք սգում է զինվորի մահը: Ալագյազի գյուղապետը պատմում է, որ բոլորը առանձնահատուկ վորաբերմունք ունեին Սիդարի նկատմամբ և գյուղի համար մեծ ողբերգություն է նրա մահը: «Ցավալի է, բայց այսպես է: Եթե պատերազմ է` զոհեր էլ պետք է տանք: Եթե բոլորը նահանջեն, այս երկիրը ո՞վ պետք է պահի»,- ասում է Ալագյազի գյուղապետ՝ Ազիզ Մհոյանը: Ալոյանների տան պատից կախված Սիդարի լուսանկարի շրջանակը փաթաթված է եռագույն ժապավենով: : Տատը բացատրում է քրդական դրոշի գույների նշանակությունը. «Կարմիրը մեր արյունն է, դեղինը մեր արևն է, կանաչն էլ` հարատևությունը: Մեր դրոշի գույներն են»: Սիդարը Գյուղակադեմիայի ուսանող էր, Բոլոնյան պայմանագրով էր սովորում՝ ուսումը հետագայում արտասահմանում շարունակելու պայմանով: Նաև երաժշտական կրթություն էր ստացել՝դաշնակահար էր: Մեծ հաջողությունների էր հասել սպորտում՝ արևելյան մարզաձևերից մի քանի գոտի ուներ:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am