Արտակարգ դեպք Գորիսում. ի՞նչ կապ ունի պատգամավորի թեկնածուն

Նախընտրական կրքերը որոշ մարզերում չեն հանդարտվում, պարտված թեկնածուները ըստ էության չեն համակերպվում ընտրությունների արդյունքների հետ: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ապրիլի 7-ի ուշ երեկոյան, թիվ 12 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սյունիքի մարզը ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, սակայն  Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Մեր աղբյուրների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանից, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին: Առուշ Առուշանյանը եւ նրա հետ գտնվողները գնացել են Շահում Դավթյանի տուն, փորձել վերջինիս դուրս  հրավիրել, սակայն չի ստացվել: Տեղի ունեցածը ըստ էության չհերքեց Շահում Դավթյանի կինը՝ Ալինա Ջհանգիրյանը: Վերջինս Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը ուշ երեկոյան իրենց դուռը թակել են ինչ-որ մարդիկ, եւ կանչել են ամուսնուն: «Ժամը  12-ի կողմ էր, եկան դուռը ծեծեցին, ամուսնուս են ուզեցել: Մութ էր, ես ներսից ձայն եմ հանել, թե ովքեր եք: Ջղայնացած հարցնում էին, թե ամուսինդ տանն է, ասեցի չէ: Նորից շարունակում էին դուռը ծեծել ու հայհոյում էին: Այդ ժամանակ ես դուռը մի փոքր բացեցի, խի են հայհոյում են: Մտածեցի կտեսնեն, որ կին են կթողնեն կգնան: Դուռը կիսաբաց  արեցի, տեսա որ շատ մութ էր, դիմացս կանգնած էին ու էլի հարցնում էին ուրա ամուսինդ: Ձեռքի փայտով հարվածեցին, մատերս կապտեց»,- պատմեց Ալինա Ջհանգիրյանը:  Այդ ժամանակ փորձել են ներխուժել բնակարան, համոզվելու համար արդյո՞ք տանն է Շահում Դավթյանը: «Այդ պահին, որ ես ասեցի վախ մատս, իրանք հետ քաշվեցին, մտածեցին, թե ձեռքս կոտրվել է: Իրանք, որ հետ քաշվեցին ես դուռը միանգամից փակեցի, բայց շարունակում էին հայհոյել եւ դուռը թակել»,- ասաց նա: Այդ ընթացքում նրանք շարունակում էին հայհոյանքներ հնչեցնել: Ալինա Ջհանգիրյանը պատմեց, որ մի քանի մեքենայով էին եկել: Նա նշեց, որ դեմքերը ֆիքսել չի կարողացել, բայց լսել է, որ Առուշ Առուշյանի անունը լսել է: Հարցին, թե ինչու՞ էին փնտրում ձեր ամուսնուն, Ալինա Ջհանգիրյանն ասաց, թե տեղեկություններ չունի: Կատարվածի առնչությամբ նրանք դիմել են Սյունիքի մարզային ոստիկանություն:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am