Եգիպտոս արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամայել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել ահաբեկչությունների շարքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ղեկավարի վարչակազմի հայտարարությունը: Ինչպես նշվում է Կահիրեի միջազգային օդանավակայանում ևս մտցվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: Ուժեղացվել է հսկողությունը նաև Կարմիր ծովի մոտակայքում գտնվող Սուրբ Անտոնիոսի եւ Սուրբ Պողոսի եկեղեցիների շրջակայքում: Տեղի ահանգապետի հատուկ հրամանով անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են մտցվել տուրիստական քաղաքներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:
