Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը դանակահարել է «Յունիփուլ» ՍՊԸ-ի լողավազանների խանութի տնօրենին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:00-ի սահմաններում Իզմիրլյան բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին հայտնել են, որ «աջ ազդրի միջին երրորդականի միջային մակերեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ, 44-ամյա Վահե Հովհաննիսյանն է: Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Դրոյի փողոցի 3-30 հասցեից, որտեղ դանակի հարված է ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Վ. Հովհաննիսյանի եղբայրը՝ Երևան քաղաքի Ն. Զարյանի փողոցի բնակիչ, 53-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ոստիկանությանը հայտնել է, որ եղբոր հետ վիճաբանել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 33-ամյա Արամայիս Բադալյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է եղբորը:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Հովհաննիսյանը աշխատում է «Յունիփուլ» ՍՊԸ-ի լողավազանների խանութի տնօրեն, եղբայրը նույն ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, իսկ դանակահարության կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Բադալյանը անհատ տաքսու վարորդ է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am